Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 790
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2019 թվականի N 790

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ և 22 կետերի պահանջներով և2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ք.Չարենցավան Ե. Չարենցի փողոց թիվ 3/5 հասցեում 337.1 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1999 թվականին ինքնակամ կառուցված 131.62 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ աստիճանահարթակ՝ 7.03քմ, բնակելի տուն՝ 40.36քմ, ավտոտնակ՝ 36.45քմ, օժանդակ շինություն՝ 47.78քմ՝ կառուցված 2018 թվականին, ինչպես նաև 1 դռան և 3 պատուհանի բացվածքներ, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված ք.Չարենցավան Ե.Չարենցի փողոց թիվ 3/5 հասցեում Սամվել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 337.1 քմ մակերեսով հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցվել է 131.62 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ աստիճանահարթակ՝ 7.03քմ, բնակելի տուն՝ 40.36քմ, ավտոտնակ՝ 36.45քմ, օժանդակ շինություն՝ 47.78քմ՝ կառուցված 2018 թվականին, ինչպես նաև 1 դռան և 3 պատուհանի բացվածքներ` որոշում եմ.

1.     Ճանաչել օրինական ք.Չարենցավան Ե.Չարենցի փողոց թիվ 3/5 հասցեում 337.1 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 131.62 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ աստիճանահարթակ՝ 7.03քմ, բնակելի տուն՝ 40.36քմ, ավտոտնակ՝ 36.45քմ, օժանդակ շինություն՝ 47.78քմ, ինչպես նաև 1 դռան և 3 պատուհանի բացվածքներ` համաձայն հատակագծի:

2.    Սամվել Սարգսյանը պարտավոր է վճարել 284810 (երկու հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` որպես ինքնակամ շինության օրինականացման վճար:

3.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner