Սոնյա Գասպարյան Մհերի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 3-րդ թաղամաս 5-րդ շենքի հարակից տարածքում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 2412/12 առ 2020 թվականի հունիսի 29-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 200629067604028 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ
1. Սոնյա Գասպարյան Մհերի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 3-րդ թաղամաս 5-րդ շենքի հարակից տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014250):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: