Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 793
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2019 թվականի N 793

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով,Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.

1.   Չարենցավանի 3-րդ թաղամաս 38-րդ շենքի շրջակայքում գտնվող 40.1քմ արտաքին մակերեսով Արմեն Մանուչարյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը /ներքին մակերես՝ 35.17քմ/ ճանաչել օրինական և գրանցել համայնքային սեփականության իրավունքը:

2.  Ավտոտնակի սպասարկման նպատակով հատկացնել 40.1քմ մակերեսով՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:

3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք.Չարենցավան Թումանյան փողոց 1-ին նրբանցք թիվ 17/1 հասցեով:

5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:

6.  Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Արմեն Մանուչարյանին` գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner