Ֆահրադ Հովսեփի Հարությունյանը անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Բջնի 1-ին փողոց թիվ 108 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 50/12 առ 2020 թվականի հունվարի 10-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 160 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
Ֆահրադ Հովսեփի Հարությունյանը անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում Չարենցավան համայնք գ. Բջնի 1-ին փողոց թիվ 108 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014044:)
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: