Ռուզաննա Միրումյան Հայկազի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք Երիտասարդության փողոց 2-րդ փակուղի թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 4998/12 առ 2020 թվականի նոյեմբերի 19-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N001647 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`որոշում եմ.
1. Ռուզաննա Միրումյան Հայկազի անհատ ձեռնարկատիրոջը դիմումատուն 2020 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Երիտասարդության փողոց 2-րդ փակուղի թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N 014422):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: