Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 165
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2019 թվականի N 165

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ Ե. ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ե.Չարենցի փողոց թիվ 3 հասցեի 0.21608 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 460.05քմ ընդհանուր մակերեսով շինությունները` բնակելի տուն՝ 364.09քմ, կաթսայատուն` 4.1քմ, ծածկ՝ 12.44քմ, անասնաշենք՝ 47.19քմ, հացատուն՝ 14.21քմ, հենապատ՝ 2.54քմ, պարիսպ՝ 15.48քմ մակերեսով կառուցված են 1974-94 թվականներին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ե.Չարենցի փողոց թիվ 3 հասցեի սեփականատեր Սիմոն Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում 1974-94 թվականներին ինքնակամ կառուցվել է բնակելի տուն՝ 364.09քմ, կաթսայատուն` 4.1քմ, ծածկ՝ 12.44քմ, անասնաշենք՝ 47.19քմ, հացատուն՝ 14.21քմ, հենապատ՝ 2.54քմ, պարիսպ՝ 15.48քմ մակերեսով` որոշում եմ.

 1. «07-015-018-0011 ծածկագրի հողամասը հասցեավորել «Չարենցավան համայնք, գ. Արզական, Ե.Չարենցի փողոց թիվ 3» հասցեով»:

 2.Չարենցավան համայնք, գ.Արզական 0.06000 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները` այգետնակ՝ 155.44քմ, լողավազան` 16.24քմ, ծածկ՝ 4.50քմ մակերեսով համարել օրինական:

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner