Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 780
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 780

ԼՈՒՍԻՆԵ ՌԱԶՄԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ  Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանիբաժնի 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 66-06/3232 գրության և կից փաստաթղթերի համաձայն` Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 46 բնակարանի բնակիչ Լուսինե Ռազմիկի ՍահակյանըՉարենցավան քաղաքի Քոչարի փողոցում իրականացրել է գյուղմթերքի վաճառք` խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>> այսուհետ` Օրենսգիրք 162-րդ հոդվածի հատկանիշները, այն է` բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը:

Խախտման վերաբերյալ լսումները քաղաքացու ծանուցմամբ իրականացվել է 2020թ.

 սեպտեմբերի 10-ին (Ծանուցումը ստանալուց հետո որևէ առարկություն չի ներկայացվել):

Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Օրենսգրքի 219.1-րդ, 305-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթները, Չարենցավանիհամայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 5 նիստի արձանագրությունը`

                                   

ՈՐՈՇԵՑԻ

1.    Լուսինե Ռազմիկի Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 162-րդ հոդվածով /2-րդ մաս/ նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 15000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամի չափով:

2.  Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:

3.  Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner