Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2021 թվականի N 33

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի դրույթներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

                                     

 

         

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

 

 

 

 

1. Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար սահմանել ծնողական վարձավճարների զեղչեր`

 

 

 

ա)  զոհված և հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար-100% զեղչ

 

բ)  վիրավոր  ազատամարտիկների երեխաների համար-50% զեղչ

 

գ)  երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար-100% զեղչ

 

դ)  միակողմանի ծնողազուրկ երեխաների համար-50% զեղչ

 

ե)  երեք և ավելի երեխաների հաճախման դեպքում 1-ից գանձվում է 100%, իսկ

 

          մյուսներից` 50%

 

զ) Համաձայն ՀՀ Կառավարության 18.03.2021 թվականի N371-Ն որոշման և 21.01.2021 թվականի Կոտայքի մարզպետարանի հետ կնքված N2  պայմանագրի` երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների     գծով ուսուցման համար -100% զեղչ

 

 

 

2.  Լիազորել համայնքի ղեկավարին առանձին դեպքերում խիստ կարիքավոր և այլ սոցիալական խմբի ընտանիքների համար իր որոշումներով սահմանել 50% զեղչի արտոնություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի  Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար ծնողական վարձավճարների զեղչեր սահմանելու մասին» թիվ 77-Ն որոշումը:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու      օրվան հաջորդող օրվանից։

 

 

 


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ

ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner