Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով ինչպես նաև հաշվի առնելով Արթուր Մնացականյանի 2020 թվականի փետրվարի 10-ի թիվ 473/07 դիմումը` որոշում եմ.
1. .Տալ համաձայնություն Արթուր Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության ք. Չարենցավան Պռոշյան փողոց թիվ 9 (0.006 հա) և ք. Չարենցավան Պռոշյան փողոց թիվ 9/1 (0.01084 հա) հողամասերը միավորել՝ դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք. Չարենցավան Պռոշյան փողոց թիվ 9-9/1 բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս (0.01684 հա ընդհանուր մակերեսով):
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: