Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 369
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2021 թվականի N 369

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 36 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի  Մելիքյան Վարուժանը դիմել է ք. Չարենցավան 4-րդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 36 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ  օտարելու խնդրանքով:

 Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 17-ի թիվ 01 նիստի արձանագրությունը և համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի թիվ 22 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

1.   Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 36,  երեք սենյակից բաղկացած 70.29 (յոթանասուն ու քսանինը) քմ ընդհանուր մակերեսով, 9 490 000(ինը միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:

2.    Բնակարանի սեփականատեր ճանաչել՝          Վարուժան Մելիքյանին

Կարինե Դավիթյանին

Ռայիսա Սաղյանին

Անի Մելիքյանին

Սարգիս Մելիքյանին

3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:

4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին  կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner