ԱՊՐԻԿՈՏ ՀՈԹԵԼՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Արզական Անտառային փողոց
4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 54/12 առ 2020 թվականի հունվարի 10-ի):
Հաշվի առնելով, որըստ N 201 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետով`որոշում եմ.
.ԱՊՐԻԿՈՏ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական N014047):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետՎ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: