Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 853
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2019 թվականի N 853

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 34 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց 2-րդ փակուղի թիվ 34 հասցեի 0.06265 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին մակերեսով շինությունները` այգետնակը` 187.51քմ,  ավտոտնակը` 23.19քմ , օժանդակ շինությունը` 4.92 քմ, խորդանոցը` 13.37քմ  կառուցված են 1988 թվականին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց թիվ 34 հասցեի սեփականատեր Ռուբեն Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցվել է արտաքին մակերեսով շինությունները` այգետնակը` 187.51քմ,  ավտոտնակը` 23.19քմ, օժանդակ շինությունը` 4.92 քմ, խորդանոցը` 13.37քմ՝ որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գ.Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց 2-րդ փակուղի թիվ 34 հասցեի 0.06265 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին մակերեսով շինությունները` այգետնակը` 187.51քմ, ավտոտնակը` 23.19քմ, օժանդակ շինությունը` 4.92 քմ, խորդանոցը` 13.37քմ, համարել օրինական:

2.    Ռուբեն Մարտիրոսյանի կողմից 126.5 քմ ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը` նկատի ունենալով, որ 100քմ-ն տրամադրվում է անվճար, իսկ 26.5 քմ մակերեսի համար վճարել համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին 23375 (քսաներեք հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ՝ որպես ավել զբաղեցված հողի օրինականացման վճար:

3.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner