Սրբուհի Բեգլարյան Բաբկենի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 51/1 շինությանտարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 1013/12 առ 2020 թվականի ապրիլի 02-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 200402084731028 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Սրբուհի Բեգլարյան Բաբկենի անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իրգործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 51/1 շինության տարածքումգտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական 014182):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: