Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 1626-Ն որոշման դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող հողատարածքից առանձնացնել 0.9390 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածք, որից` 0.764504 հա արոտավայր և 0.174496 հա այլ հողեր:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: