Քննարկելով ք.Չարենցավանի 3-րդ թաղամաս 30-րդ շենք թիվ39հասցեի բնակիչՄարիամ Խոջայանի 2018 թվականի դեկտեմբերի05-ի թիվ3936/07 դիմումը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի05-ի թիվ 37-Ն որոշումըև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի կառուցման նպատակով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողատարածքը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հողատարածք` որոշում եմ.
1Մարիամ Խոջայանինավտոտնակ կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել 20 քմ մակերեսովք.Չարենցավան Օղակայինփողոցթիվ32/6հողատարածքը` մինչև 2035 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:
3. Պարտավորեցնել ՄարիամԽոջայանին
1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ88-Ն և 82-Նորոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք ևտեղական վճար,
2) ավտոտնակը կառուցել քաղաքաշինության, ճարտարապետությանգյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված հատակագծի առկայության դեպքում:
3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, որպես հողի վարձի կանխավճար մեկ տարվա համար:
4. Քաղաքաշինության, ճարտարապետության,գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանինկնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: