Գալստյան Մարինե Ժդանովի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Խանջյան փողոց թիվ 7 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4852/12 առ 2020թվականի նոյեմբերի 03-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N002025 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․Գալստյան Մարինե Ժդանովի անհատ ձեռնարկատիրոջը 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Խանջյան փողոց թիվ 7 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N 014428):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: