ԱՊՐԻԿՈՏ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 53/12 առ 2020 թվականի հունվարի 10-ի):
Հաշվի առնելով, որ ըստ 203 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետով`որոշում եմ.
ԱՊՐԻԿՈՏ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանին թույլատրել 2019 առաջին եռամսյակի ընթացքում իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N014046):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: