Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.
1. Չարենցավանի 5-րդ թաղամասի 10-րդ շենքի շրջակայքում գտնվող 37.32 քմ արտաքին մակերեսով` Աշոտ Սարոյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը /ներքին մակերես` 31.56 քմ/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն և ներկայացնել գրանցման:
2. Ավտոտնակի սպասարկման նպատակով հատկացնել 37.32 քմ մակերեսով՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք.Չարենցավան 5-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 13/4 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Աշոտ Սարոյանին` գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: