Անհատ ձեռնարկատեր Գարիկ Արտավազդի Բաղդասարյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ.Ալափարս 4-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 47/12 առ 2020 հունվարի 10-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 001598 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Գարիկ Արտավազդի Բաղդասարյանին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ.Ալափարս 4-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N014041):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետՎ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: