Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 29/04/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Չարենցավանի համայնքապետարանում այսօր կայացավ հերթական խորհրդակցությունը: Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Աշոտ Ծերունյանին հանձնարարեց մասնագիտական աջակցություն ցուցաբերել համատիրություններին՝ օգնելով նրանց ստեղծել ֆեյսբուքյան էջեր, տեղադրել իրենց կողմից սպասարկվող տարածքներում կատարվող աշխատանքները: Համապատասխան ընկերության հետ համագործակցության արդյունքում համատիրությունները 6 ամիս կստանան նաև անվճար ինտերնետ, որպեսզի կարողանան համակարգել իրենց նախնական աշխատանքները: «Մշակույթ» ՀՈԱԿ-ն այսօրվանից սկսել է ծառատունկը, շուրջ 1000 կանադական բարդի է տնկվելու դեպի Ալափարս և Արզական տանող հանրապետական ճանապարհին: Նախորդ տարի տնկված ծառերից շուրջ 300 հատն անհետացել են, դրանց տեղը ևս նոր ծառեր կտնկվեն: Էներգախնայող լամպերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են: Չարենցավան քաղաքն ամբողջությամբ LED լուսավորություն ունի: Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանին հանձնարարվեց կազմել հարթ տանիքների ցանկ, որոնք այս տարի կվերանորոգվեն: Համայնքում մեկնարկել են նաև ասֆալտապատման աշխատանքները: Մայիսի 15-ից էլ կսկվեն Թումանյան, Խանջյան, Իսահակյան, Քոչարի, հնարավորության դեպքում նաև Շինարարների փողոցների մայթերի ասֆալտապատման, ինչպես նաև Ռուսովի փողոցում /6-րդ դպրոցից 8-րդ թաղամասի 24-րդ շենք իջնող ճանապարհ/ մայթի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատումից առաջացած մնացորդները կտեղափոխվեն 9-րդ և 10-րդ թաղամասեր:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner