Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 06/05/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Վարչական ղեկավարների մասնակցությամբ
Բովանդակություն *

Այսօր համայնքապետարանում խորհրդակցություն էր: Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը տեղեկացավ հանգստյան օրերին գյուղական բնակավայրերում տեղի ունեցած հեղեղումների պատճառած վնասներին: Նշվեց, որ ձնհալը դեռ շարունակվում է, ուստի պետք է պատրաստ լինել գետերի նոր վարարումներին: Կարենիս գյուղի դպրոցին կից սեպտեմբեր ամսից կգործի նախակրթարան գյուղի ամենափոքր բնակիչների համար: ՀՀ Կրթության և գիտության նախարարության ծրագրերի իրականացման գործակալության կողմից կկատարվի տարածքի բարեկարգումը, ձեռք կբերվի գույք, իսկ Չարենցավանի համայնքապետարանի կողմից ամբողջությամբ կվերանորոգվի նախակրթարանի տանիքը: Խորհրդակցության ընթացքում խոսվեց գյուղական բնակավայրերում կանոնավոր, իսկ զբոսաշրջային սեզոնի բացմանը զուգահեռ նաև արտահերթ սանմաքրման, լուսավորության համակարգի վառված լամպերի փոխման, դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, աղբահանության աշխատանքների մասին: Համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ վարչական ղեկավարներին և սպասարկող ընկերությունների տնօրեններին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner