Բովանդակություն * | Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն։ Բազմաթիվ ընթացիկ հարցերի կողքին քննարկվեցին նաև գալիք ծրագրերը։ Մինչև տարվա վերջ համայնքի տարածքից կհեռացվեն չօգտագործվող մետաղյա կրպակները։ Համայնքի գլխավոր տոնածառն ու զարդարանքը պատրաստ կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Դեկտեմբերի 20-ին կվառվեն տոնածառի լույսերը, կենտրոնական հրապարակում կլինի տոնական մեծ միջոցառում։ Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է 26մլն դրամ հատկացնել ասֆալտապատման աշխատանքներին։ Շուրջ 8մլն դրամ կհատկացվի մշակութային և մարզական միջոցառումներին։ 3մլն դրամ կհատկացվի շների ստերջացմանը, հավանաբար շների համար հատուկ ապաստարան կկառուցվի։ Գարնանը կվերանորոգվի Չարենցի հուշասրահի տանիքը, կկատարվեն բարեկարգման աշխատանքներ։ Խորենացի փողոցում կշարունակվի մայթի կառուցումը։ Միկրոշրջանում նոր խաղահրապարակ կկառուցվի։ Կշարունակվի «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգումը։ Աշխատանքներ կտարվեն 2-րդ թաղամասի լողավազանները վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ, նստարաններ, տաղավարներ, ճոճանակներ։ 2019 թվականի բյուջեի կատարողականով Չարենցավանը կրկին առաջատար համայնքների շարքում կլինի, իսկ 2020 թվականի բյուջեի քննարկումները շարունակվում են։ Նախատեսվում է դեկտեմբերին անցկացնել ավագանու նիստ, որի ընթացքում էլ կհաստատվի 2020 թվականի բյուջեն։ |