Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 36
 
Համար 36Ամսաթիվ 11/11/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Վարչական ղեկավարների մասնակցությամբ
Բովանդակություն *

Համայնքապետարանում այսօր խորհրդակցություն էր: Քննարկվեցին մաքրության, աղբահանության, բյուջեի հավաքագրման, մշակութային միջոցառումների կազմակերպման և մի շարք այլ ոլորտային հարցեր:
Ֆանտանում արդեն «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ն ավարտել է աշնանային սանմաքրումը: Հաջորդիվ ՀՈԱԿ-ի աշխատակիցները լինելու են Բջնիում, Արզականում, Ալափարսում և Կարենիսում:
Ամանորյա տոներին ընդառաջ համայնքի բոլոր բնակավայրերում կփոխվեն վառված լամպերը:
Դեկտեմբերի 20-ին հաջորդող մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի մեծ նախատոնական միջոցառում, որի ընթացքում կվառվեն համայնքի գլխավոր տոնածառի լույսերը:
Համայնքապետարանը կապահովի տրանսպորտային միջոցներ, որ գյուղական բնակավայրերի երեխաները ևս մասնակցեն տոնական միջոցառումներին:
2020 թվականը Չարենցավան համայնքում հայտարարված է գյուղական բնակավայրերի տարի. բոլոր խոշոր միջոցառումները նշվելու են գյուղերում: Վարչական ղեկավարները պետք է աշխատեն մշակույթի բաժնի հետ՝ միջոցառումները հստակեցնելու և ժամանակացույց կազմելու ուղղությամբ:
Հաջորդ տարի մշակութային միջոցառումների համար կհատկացվի շուրջ 8 մլն. դրամ:
Համայնքը պատրաստ է առաջիկա ձմռանը: Կան պահեստավորված վառելիք, աղ և ավազ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner