Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 08/04/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Համայնքապետարանում այսօր կայացավ հերթական խորհրդակցությունը: Համայնքի ղեկավարը հանձնարարեց քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին հայտարարել մրցույթ՝ խոշորացված համայնքի խորհրդանիշի համար, սահմանել մրցույթի չափանիշները, հաղթողին էլ պարգևատրել: Հստակ սահմանել նաև համայնքում հողհատկացում կատարելու կարգը, կազմել նախագիծը և դնել հաջորդ ամիս կայանալիք ավագանու նիստի քննարկմանը: Հանձնարարվեց նաև ընտրել անանուն փողոց՝ Ազատամարտիկների փողոց անվանակոչելու համար: Ապրիլի 25-ից էլ կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները, կենտրոնական ու ներթաղամասային փողոցներից բացի 1000քմ մակերեսով մայթերի ասֆալտապատում է իրականացվելու Չարենցավանում: «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվեց հողհարթեցման աշխատանքներ կատարել Բջնիի, Արզականի և Ալափարսի դաշտամիջյան ճանապարհներին, սկսել նաև սանմաքրման աշխատանքները գյուղական բնակավայրերում՝ առաջնահերթ մաքրելով Չարենցավանից Կարենիս տանող ճանապարհի եզրերը: «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվեց ծառատունկ կատարել «Ծիծեռնակ» մանկապարտեզի առջևի ցանկապատի հարակից աջ և ձախ կողմերում, մարզադպրոցի տարածքում, ինչպես նաև Ալափարս իջնող ճանապարհին: «Մշակույթ» ՀՈԱԿ-ը նաև կարգի կբերի Ֆանտանի ՀՄՊ-ին նվիրված հուշակոթողի տարածքը: Էներգախնայող լուսավորության լամպերի տեղադրման աշխատանքներն էլ ավարտվել են: Համայնքապետարանն արդեն ստացել է պատվիրած նստարանները, որոնք էլ շուտով կտեղադրվեն համայնքի բանուկ մասերում: Համատիրությունների կառավարիչները նշեցին, որ իրենց տարածքներում ևս կսկսեն սանմաքրման աշխատանքները, համայնքի ղեկավարն էլ նշեց, որ շրջայցեր է կատարելու թաղամասերում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner