Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 27/05/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն անցկացրեց խորհրդակցություն համայնքապետարանի բաժինների պետերի, սպասարկող ՀՈԱԿ-ների տնօրենների և վարչական ղեկավարների մասնակցությամբ. քննարկվեցին ընթացիկ աշխատանքները: Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը նշեց, որ արդեն հստակեցված են այն շենքերը, որոնց հարթ տանիքներն այս տարի կհիմնանորոգվեն, մյուս շաբաթվանից համայնքի տարածքում կտեղադրվեն նստարաններ, նոր աղբամանները կտեղադրվեն հունիսի վերջին: «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արթուր Աբգարյանը նշեց, որ մայիսի 24-ից աշխատում է կենտրոնական հրապարակի շատրվանը, խոտերի հնձման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վարչական ղեկավարների հետ քննարկվեցին գյուղերում ասֆալտապատման և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքները, ամռան ամիսներին ավելի ճկուն ժամանակացույցով աղբահանություն կազմակերպելու հարցը: Համայնքի ղեկավարը տվեց հանձնարարություններ ներկաներին:

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner