Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/03/2019
Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ Չարենցավանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ում

Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման  և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:

Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են:

Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ.կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիվանդանոցային մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ:

 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավանում էր: Մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. այց է կատարել առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա:

Այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել: Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված:

 

Նախատեսվում է գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված  պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի գործող պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով: Արդյունքում  պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ երկու տարբեր մուտքերով:

Հիմնանորոգումից հետո նախատեսվում է  բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենանների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ:

Մարզպետի խոսքով,  նախկին պոլիկլինիկայի շենքի հետ կապված՝ այս պահին մի քանի ընկերությունների հետ բանակցություններ են տարվում տեխնոպարկեր, պատանեկան-երիտասարդական,  կրթադաստիարակչական հաստատություններ հիմնելու համար, ուր կմեկտեղվեն բիզնեսն ու կրթությունը:

 

iravaban.net
https://iravaban.net/218017.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner