Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՄԱՐՏԻ 2021թվականի N 218

ՍԱՐԳԻՍ ԶԱՔՈՒՆՑԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի 2021 թվականի փետրվարի 17-ի թիվ 66-14/503 գրության և կից փաստաթղթերի համաձայն՝ Չարենցավան քաղաքի 1ա թաղամասի 4-րդ շենքի 74 բնակարանի բնակիչ Սարգիս Պետոյի Զաքունցը Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում իրականացրել է գյուղմթերքի վաճառք՝ խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>> այսուհետ` Օրենսգիրք 162-րդ հոդվածի  հատկանիշները, այն է` բուսական ծագում ունեցող  գյուղատնտոսական արտադրանքի ոչ սահմանված տեղում առևտուր անելը։

Խախտման վերաբերյալ լսումները քաղաքացու ծանուցմամբ իրականացվել է 2021թ. մարտի 1-ին:

Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Օրենսգրքի 219.1-րդ, 305-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթները, Չարենցավանիհամայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 2 նիստի արձանագրությունը, որոշում եմ.       

1.   Սարգիս Պետոյի Զաքունցին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 162-րդ հոդվածով  նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 15000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամի չափով:

2.  Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:

3.  Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան