Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 932

ՎԱԼԵՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով, 8-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով և հիմք ընդունելով Վ. Առաքելյանի 2020 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 4985/07 դիմումը՝ որոշում եմ.

1. Վերականգնել Վալերիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 1687.5 քմ արտաքին մակերեսով /ներքին մակերես` 1651.20քմ/ անասնաշենքի սպասարկման և պահպանման համար տրամադրված Չարենցավան համայնք գյուղ Ֆանտան 8-րդ փողոց թիվ 4/1 հասցեով 0.16875 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ գյուղ.արտադրական հողամասի հողհատկացման հիմքերը:

    2. Սույն որոշմամբ ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

           

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան