Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՄԱՐՏԻ 2021թվականի N 220

2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐԹՈՒՐ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 6 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2021 թվականի փետրվարի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը` որոշում եմ.

1.     Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ ք. Չարենցավան 4-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 18 հասցեի բնակիչ Արթուր Փանոսյանին օտարել ք. Չարենցավան Չարենցի փողոց թիվ 9/8 հասցեում գտնվող հողամասը` 391200 /երեք հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:

2.    Քաղաքացի Արթուր Փանոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան