Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 930

«ԼԻԶԻՆ» ԲԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88 որոշման դրույթներով և, հիմք ընդունելով «Լիզին» ԲԲԸ-ի տնօրենի  2020 թվականի նոյեմբերի  19-ի թիվ 4997 /07 դիմումը, որոշում եմ.

1.     Թույլատրել փոփոխելու սեփականության իրավունքով «Լիզին» ԲԲԸ-ին պատկանող 191 քմ մակերեսով պոմպակայանի և 19.2 քմ մակերեսով օժանդակ շինության նպատակային նշանակությունը որպես արտադրական պահեստ:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան