 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2021թվականի N 215
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 654/12 առ 2021 թվականի մարտի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 210301041927030 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանին 2021 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N 014566):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան