Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ 1. Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «Չարենցավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամուտների վարչականմասի`
ա. 7422 «Վարչական գանձումներ»-ի«Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ» հոդվածի «7346.2» թիվը փոխարինել «9946,2» թվով,
2) Համայնքիբյուջեիծախսերիվարչականմասումկատարելհետևյալփոփոխությունները.
ա. 0221 «Քաղաքացիական պաշտպանություն» - ի`
աա. 4216 «Տրանսպորտի վարձակալություն» սինթետիկ հաշվին հատկացնել «800,0» հազ. դրամ,
աբ. 4267 «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» սինթետիկ հաշվին հատկացնել «800,0» հազ. դրամ,
բ.10-7-1 «Սոցիալական հատուկ արտոնություններ»- ի 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվի «18000.0» թիվը փոխարինել «19000.0» թվով,
2. Թույլատրել գնումները կատարել Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|