Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.01.20 ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայկական զիված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Չարենցավանի համայնքապետարանը բոլորին սիրով հրավիրում է տոնական համերգի, որը կկայանա հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Սպասվում է հրաշալի տոնական միջոցառում:

05.01.20 ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի,
Մեզ և ձեզ մեծ ավետիս!!!
Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Ճրագալույցի պատարագ էր։

02.01.20 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ամանորն ու Սուրբ Ծնունդը հրաշքներ գործելու և երազանքներ իրականացնելու ամենաիսկական ժամանակահատվածն են: «Երազանքի Չարենցավան» երիտասարդական նախաձեռնությունը դեկտեմբերի 20֊ին իրականացրեց ցուցահանդես-վաճառք, որից գոյացած ամբողջ գումարը հատկացրեց Չարենցավանի 6֊րդ հիմնական դպրոցի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ամանորյա նվերներ պատրաստելուն: Քաղաքային գրադարանում կազմակերպված փոքրիկ ցերեկույթի ընթացքում մեր համայնքի ամենահրաշք փոքրիկներին այցելեց Ձմեռ պապն ու բաժանեց նվերները: Հատուկ անակնկալ ունեին նաև համայնքի գրքասեր փոքրիկները: «Երազանքի Չարենցավան» երիտասարդական նախաձեռնությունը գրքեր նվիրեց գրադարանին: Շնորհակալ ենք «Երազանքի Չարենցավան» ... Մանրամասն
31.12.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Չարենցավան համայնքի հարգարժա՛ն բնակիչներ, Ահա', ավարտեցինք ևս մեկ տարի: Այն մեր համայնքի համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Կատարվեցին լայնածավալ աշխատանքներ համայնքի բոլոր 6 բնակավայրերում, ձեռք բերվեցին մի շարք համագործակցություններ, կնքվեցին կարևոր համաձայնագրեր ու սկիզբ դրվեցին նոր նախագծեր։ Ունեցանք նաև թերացումներ, որոնք էլ ունեին իրենց օբյեկտիվ պատճառները: Շատ խնդիրներ լուծում գտան այս տարի, շատ խնդիրներ էլ իրենց լուծումները կստանան 2020 թվականին: Ես և իմ ամբողջ աշխատակազմն արել և անելու ենք ամեն ինչ մշտապես բնակիչների կողքին լինելու համար: Կարծում եմ՝ մեր այս աշխատանքի և ձեր կողմից մեզ տրված վստահության շնորհիվ այսօր ունենք միասնական համայնք: Մաղթում եմ, որ 2020 թվականը բարեկեցություն ... Մանրամասն
29.12.19 ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՊՍԿ-ՈՒՄ

Չարենցավանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում 2019 թվականն ամփոփվեց տարեվերջյան ամանորյա ցուցահանդեսով: Կենտրոնի խմբակների սաներն ու խմբավարները ցուցահանդեսին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ՝ գործի դնելով իրենց ողջ երևակայությունն ու ձեռքերի հմտությունները: Տնօրեն Կարինե Օհանյանը շրջեց խմբասենյակներում և շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ:

https://www.youtube.com/watch?v=sFxHUzuNR8c

26.12.19 ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒՄ

Երաժշտական դպրոցում կայացավ տարեվերջյան հաշվետու համերգ, որի ընթացքում դպրոցի տարբեր բաժինների սաները ներկայացան հետաքրքիր տոնական կատարումներով: Մանրամասները՝ հղմամբ:

https://www.youtube.com/watch?v=2UhqjECaJ48

26.12.19 ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Քաղաքային գրադարանում այսօր ամանորյա ուրախ միջոցառում էր՝ «Արի՛, Նո՛ր տարի, քո գալը՝ բարի» խորագրով: Ուրախ երգ ու պար, ասմունք ու նվագ: Այս ամենը միասին ստեղծեցին նախատոնական հաճելի մթնոլորտ /լուսանկարներ/:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner