26.03.24
ՎԵՐԱԲԱՑՎՈՒՄ Է «ԶԱՆԳԱԿ» Մ/Մ-Ն
|
Հարգելի՛ բնակիչներ, ուրախ ենք կիսվել ձեզ հետ կարևոր ու սպասված լուրով․ հիմնանորոգված ու ամբողջությամբ կահավորված «Զանգակ» մանկապարտեզը 2024թ ապրիլի 1-ից կվերսկսի իր աշխատանքները։ Կլինեն խմբեր նախատեսված 2-3, 3-4, 4-5, 5-6 տարեկան երեխաների համար։ Եթե դեռ չեք հերթագրել ձեր բալիկին, ապա կարող եք անցնել օնլայն հղմամբ կամ այցելել մանկապարտեզ։ Մանկապարտեզի պաշտոնական բացումը կլինի ապրիլի երկրորդ շաբաթվա ընթացքում, որի մասին նախապես կտեղեկացնենք։
|
|
04.03.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿ-Ի ՓԳՀ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Օրերս Չարենցավանի համայնքապետարանում հյուրընկալել էինք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին՝ քննարկելու համայնքում բնակություն հաստատած Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-իրավական խնդիրները։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանի, համայնքապետարանի մասնագետների, ՄՍԾ տնօրենի, մի շարք բարեգործական ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացած հանդիպումը բազմաթիվ հարցեր բարձրաձայնեց, որոնք կքննարկվեն ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում՝ հետագա աջակցության ծրագրերին ընդառաջ։
|
|
01.03.24
ԱՄՓՈՓՎԵՑ CLASS ԾՐԱԳԻՐԸ
|
Մանկական զարգացման հիմնադրամը փետրվարի 28-ին Կոտայքի մարզպետարանում ամփոփեց «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի Կոտայքի մարզային փուլի արդյունքները։Ծրագիրն ուղղված էր հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։Ծրագրին մասնակցել է նաև Չարենցավան համայնքը, հատուկ վերապատրաստումներ են անցել համայնքի սոցիալական աշխատողները, տարբեր աջակցություններ են ստացել համայնքի բնակիչները։Ողջույնի խոսքով հանդես եկան Մանկական Զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գայանե Հովակիմյանը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ...
Մանրամասն |
|
01.03.24
«ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ» ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
|
Փետրվարի 19-ին Չարենցավանի քաղաքային գրադարանում կայացավ հերթական տիկնիկային ինտերակտիվ ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին։ Դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ ներկայացումը վայելելու հնարավորություն են ունենում համայնքի նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների սաները։ Ներկայացման դերասանները գրադարանի աշխատակիցներն են, ովքեր ամեն անգամ մեծ ոգևորությամբ են խաղում աշխարհի ամենակարևոր հանդիսատեսի՝ երեխաների համար։ Ներկայացման բեմադրությունը գրադարանի թատերական խմբակի ղեկավար Արաքսյա Բալբաբյանին է։
|
|
29.02.24
«ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԳԱՎԱԹ» ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
Չարենցավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Արա Մանուկյանի անվան մարզադպրոցի աջակցությամբ 2024 թվականի փետրվարի 24-ին և 25-ին կայացավ «Չարենցավանի գավաթ» վոլեյբոլի 2007-2008թթ ծնված տղաների և աղջիկների բաց առաջնությունը, որին մասնակցում էին մարզի տարբեր բնակավայրերի վոլեյբոլի թիմեր։Հերաքրքիր ու լարված մրցապայքարի արդյունքում ունեցանք հետևյալ արդյունքները՝ԱՂՋԻԿՆԵՐ1-ին տեղ՝ Գեղաշենի հավաքական թիմ2-րդ տեղ՝ Չարենցավանի հավաքական թիմ3-րդ տեղ՝ Եղվարդի հավաքական թիմՏՂԱՆԵՐ1-ին տեղ՝ Բջնիի հավաքական թիմ2-րդ տեղ՝ Գողթի հավաքական թիմ3-րդ տեղ՝ Աբովյանի հավաքական թիմՀամայնքապետարանի կողմից պատրաստվել էին գավաթներ, մեդալներ ու պատվոգրեր հաղթողների համար։Շնորհավորում ենք հաղթող թիմերին, շնորհակալություն ...
Մանրամասն |
|
23.02.24
ՆՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱԼԱՓԱՐՍՈՒՄ
|
Էներգախնայող լուսավորությունն արդեն իրականություն է դառնում Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում ևս։ Ալափարս գյուղում «Մշակույթ» ՀՈԱԿ-ն իրականացնում է LED լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքներ Չարենցավանի համայնքապետարանի և «Ալափմեդ» ընկերության համագործակցության արդյունքում։ 300 էներգախնայող լամպ է տեղադրվելու Ալափարս բնակավայրի ամբողջ տարածքում։
|
|
16.02.24
«անԻրար» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
|
Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 16-ին, կայացավ երիտասարդ գրող Սիրանուշ Զախարյանի «անԻրար» գրքի չարենցավանյան շնորհանդեսը քաղաքային գրադարանում։Սա ստեղծագործողի թվով երրորդ հրատարակած գիրքն է, որն արդեն հասցրել է սիրվել ընթերցողների կողմից։Սիրանուշ Զախարյանն ու գրադարանի թատերական խմբակի ղեկավար Արաքսյա Բալբաբյանն ընթերցեցին և ներկաների հետ քննարկեցին գրքից որոշ հատվածներ, խոսեցին գրողի ստեղծագործական ոգեշնչման, գրքերի ստեղծման պատմությունների, առաջիկա պլանների մասին։Հետաքրքիր դինամիկ զարգացումներով, պատերազմի, սիրո, ընտանիքի, ինքնաճանաչման յուրահատուկ դրսևորումներով «անԻրարը» խաղում է ընթերցողի երևակայության հետ ու մի թելով տանում դեպի լարված վերջաբան։Գիրքն առկա է գրախանութներում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |