Սիրով հայտնում ենք,որ հոկտեմբերի 14-ից մեկնարկել ենք ամերիկյան վավերագրական և խաղարկային ֆիլմերի ցուցադրություն մարզային քաղաքներում՝25-ամյա հոբելյանին նվիրված «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն»նախաձեռնության շրջանակում:Հոկտեմբերի 28-ին ցուցաշարը կայցելի Չարենցավան:Նախատեսված է 2ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի և դերասան Բաբկեն Չոբանյանի հետ:Չարենցավանի Ամերիկյան Անկյունում ժամը 12-ին կցուցադրվի «Աջ ոտքով» վավերագրական ֆիլմը: Երաժշտական դպրոցի դահլիճում կինոդիտումից առաջ ժամը 16-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել հայ կինոգետի և դերասանի հետ, իսկ ժամը 17-ին կցուցադրվի «ԿԱՐՄԻՐ ՍՐՏԵՐԻ ՋԵՔԸ» ֆիլմի ցուցադրություն, կցուցադրվի անգլերեն լեզվով և հայերեն ենթագրերով: