Ս/թ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է կազմակերպել ժողովրդական արհեստագործությանը /փայտագործություն, խեցեգործություն, ասեղնագործություն, գորգագործություն, գոբելենագործություն, խաչքարագործություն և այլն/ նվիրված մարզային ցուցահանդես և մրցույթ-փառատոն: Փառատոնը միտված է մարզին բնորոշ ավանդական արհեստագործության ճյուղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: Միջոցառման շրջանակներում հանդես կգան հանրապետական փառատոների դափնեկիր՝ մարզի շնորհալի հեքիաթասացներն ու էպոսասացները: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան պատվոգրերի և մրցանակների:
Մինչև հոկտեմբերի 27-ը մարզպետարանի աշխատակազմ ներկայացնել մասնակցության հայտ՝ նշելով ժողովրդական վարպետի անունը, ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը, արհեստագործության ոլորտը, ինչպես նաև ներկայացվող աշխատանքների քանակը: