Հարգելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ, Սփյուռքի նախարարության կողմից ժամանակավորապես հետաձգված «Արի տուն» ծրագիրը բազմաթիվ սփյուռքահայերի խնդրանքով /շատերն արդեն տոմսեր են գնել/ կմեկնարկի հուլիսի 1-ից մի փոքր փոփոխված տարբերակով՝ հյուրընկալ ընտանիքներում սփյուռքահայ երիտասարդները կմնան 14 օր՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 9:00-ից-18:00-ն, մասնակցելով նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերին: Ընտանիքները կարող են հյուրընկալել սփյուռքահայ 13-17 տարեկան երիտասարդներին հետևյալ ժամանակահատվածներում.
1-ին փուլ-01.07-14.07
2-րդ փուլ-08.07-21.07
3-րդ փուլ-22.07-01.08
4-րդ փուլ-29.07-11.08
Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 4-34-34, 094-43-12-15 հեռախոսահամարներով:
Սիրով սպասում ենք ձեզ հետ ակտիվ համագործակցության: