Չարենցավան համայնքը 23.07.2018թ. Ժամը 11:00–ին հայտարարում է Ալափարս գյուղի վարչական սահմաններից ներս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,19204 հա մակերեսով, 07-008-0236-0032 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի աճուրդ վաճառք՝ մեկնարկային գինը 100000 դրամ, Արզական գյուղի վարչական սահմաններից ներս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,08676 հա մակերեսով, 07-015-0232-0009 ծածկագրով հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասի աճուրդ վաճառք՝ մեկնարկային գինը 2550744 դրամ և Չարենցավան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,06 հա մակերեսով, 07-007-0054-363 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառք՝ մեկնարկային գինը 1764000 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան:Աճուրդը տեղի կունենա Չարենցավանի համայնքապետարանում: Աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 19.07.2018թ. ժամը 18:00-ին: