Չարենցավան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովը 24.07.2018թ. ժամը 12:00-ին հայտարարում է Չարենցավան համայնքի Բջնի գյուղի վարչական սահմաններից ներս գտնվող 0,0300 հա 07-019-045-048 ծածկագրով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների կոմունալ օբյեկտների հողամասի և 108,23 ք/մ շինության կառուցապատման իրավունքի տրամադրում՝ հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10000 դրամ. շինության տարեկան վարձավճարի գինը 15000 դրամ, Ալափարս գյուղի վարչական սահմաններից ներս գտնվող 0,50778 հա մակերեսով, 07-008-0201-0172 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության իրավունքի տրամադրում՝ տարեկան վարձավճարի չափը 10000 դրամ և Ալափարս գյուղի վարչական սահմաններից ներս գտնվող 0,50066 հա մակերեսով, 07-008-0201-0197 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության իրավունքի տրամադրում՝ տարեկան վարձավճարի չափը 10000 դրամ։
Մրցույթը տեղի կունենա Չարենցավանի համայնքապետարանում: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթից երեք աշխատանքային օր առաջ 18.07.2018թ. ժամը 1800-ին: