Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոցը հայտարարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն հետևյալ բաժիններում՝
դաշնամուրային բաժին
լարային բաժին-ջութակ, թավջութակ, կիթառ
փողային բաժին-կլարնետ, շեփոր
վոկալ բաժին-դասական վոկալ, ժողովրդական երգ, ջազ-էստրադա
ժողովրդական գործիքների բաժին-շվի, դուդուկ, քամանչա, ուդ, դհոլ, սանթուր, քանոն
Դպրոց կարող են ընդունվել 6-12 տարեկան երեխաները: Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ամեն օր՝ ժամը 11:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից; Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. ծննդյան վկայական /պատճեն/
2. տեղեկանք բնակավայրից
3. 2 լուսանկար /3X4 սմ. չափի/