ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր /չորրորդ/ գործողությունների ծրագրի մշակման գործընթացը: Նոր հանձնառությունների հավաքագրման նպատակով Վարչապետի աշխատակազմը շարունակում է հավաքագրել առաջարկություններ ՀՀ կառավարման մարմիններից, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիներից: Տեղեկացնում ենք, որ հանձնառությունների հավաքագրման ժամկետը երկարաձգվել է մինչև ս/թ սեպտեմբեր ամիսը, և քաղաքացիների առաջարկությունները ներգրավելու համար ստեղծվել է առցանց գործիք՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQvT43B9xhm1B8p52bSNNOFAC5zEz0E3zgAx6_crf_cIPuSg/viewform
Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ http://www.ogp.am/hy/news/item/2018/08/01/OnLine_4th/ հղմամբ: