Հարգելի՛ բնակիչներ,
2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ ՀՀ-ն առաջին անգամ միանում է այդ օրվան, և Չարենցավան համայնքը ևս իր ամբողջ ներուժով պատրաստ է մասնակցելու մաքրության աշխատանքներին: Առաջարկվում է ձեր քաղաքի կամ գյուղի բակում, փողոցում, կազմակերպության տարածքում և ընդհանրապես համայնքի ցանկացած վայրում այդ օրն իրականացնել մաքրության աշխատանքներ: