Բոլոր 63 տարեկանից բարձր և հոգով երիտասարդ մեր համայնքի բնակիչներին հրավիրում ենք մասնակցելու Տարեցների հանրապետական խաղերին: Խաղերն անցկացվում են երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: 1-ին՝ համայնքային փուլը կանցկացվի հուլիս ամսին: Խաղերն անցկացվելու են 5 մարզաձևերից՝ շախմատ, շաշկի, նարդի, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և դարթս: Տեղեկությունների համար այցելել Չարենցավանի համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի բաժին: