«Կոտայք Ինֆոտուն» ծրագրի շրջանակներում վաղը՝ ժամը 12:00-13:00-ն, Չարենցավանի քաղաքային գրադարանում նախատեսված է հանդիպում, որի ընթացքում ծրագրի ներկայացուցիչները կներկայացնեն ՏԻՄ աշխատակիցների, ՀԿ սեկտորի, ոչ ֆորմալ և ակտիվ երիտասարդների համար նախատեսվող դասընթացները, միջոցառումները, համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը: Հրավիրում ենք ՀԿ ներկայացուցիչներին,երիտասարդներին և բոլոր շահագրգիռ անձնաց մասնակցելու հանդիպմանը: