Ուզու՞մ եք ձեր երեխաները լինեն տարբերվող և տիրապետեն ձեռք անհավանական արհեստների, ապա շտապե՛ք Չարենցավանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, քանի որ ընդունելությունն արդեն սկսված է։
Ի դեպ ընդունվել կարող են ոչ միայն երեխաները, այլ նաև մինչև 23 տարեկան պատանիները։
Այստեղ կան ուլունքագործության, հելունագործության, դիզայնի, նկարչության, տորթերի ձևավորման, սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման խմբակներ։
Ցանկացողները կարող են դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00 - 15:00-ն: