Հարգելի՛ բնակիչներ, մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» Բաղադրիչ 2-ին։ Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման։ Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ։ Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ՝խնդրում ենք դիմել համայնքապետարան կամ ծրագրային գաղափարը ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3xRB5DN:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Աշոտ Ծերունյանին՝ 093-52-91-74 հեռախոսահամարով։
Էլեկտրոնային հասցե՝ atzerunyan@gmail.com
Ծրագրի մասին տեղեկություններ կարող եք ստանալ նաև դիտելով փոքրիկ տեսահոլովակ՝ https://bit.ly/3vLfk6Z