Հուլիսի 2-ին` ժամը 11:00-ին, Չարենցավանի համայնքապետարանում կկայանա «Ասկե Գրուպ» ԲԲԸ կողմից ներկայացված Չարենցավան քաղաքի պողպատաձուլական գործարանի վերազինման` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում` www.mnp.am: