Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1) Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի և Արզական գյուղերի գոտևորման նախագծերը հաստատելու մասին։
4) Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին: 5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի 2026 թվականի սոցիալական ծրագիրը հաստատելու մասին։
6) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
7) «Լիթոս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Գյումուշի լիթոլիդային ավազների հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին համաձայնություն տալու մասին:
8) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: