Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 23-րդ մասերի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման դրույթներով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայն Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 07-019-0401-0032 ծածկագրով հողատարածքից 22.19093 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական և նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի /հատակագիծը կցվում է/։
2. Համաձայն Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի 07-015-0162-0234 ծածկագրով հողատարածքից 7.54848 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական և նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի/ հատակագիծը կցվում է/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։