Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածովի, հիմք ընդունելով Սամվել Վլադիմիրի Մամիկոնյանին անգործունակ ճանաչելու մասին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամաս, 17-րդ շենք բնակարան 31 հասցեի բնակիչ Էլանորա Վլադիմիրի Մամիկոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 1967 թվականի հունվարի 05-ին ծնված անգործունակ Սամվել Վլադիմիրի Մամիկոնյանի նկատմամբ խնամակալ նշանակել քրոջը՝ 1960 թվականի հունիսի 15-ին ծնված Էլանորա Վլադիմիրի Մամիկոնյանին։
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ իրականացնել վերահսկողություն Էլանորա Վլադիմիրի Մամիկոնյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավանի համայնքի ղեկավարի 2012 թվականի նոյեմբերի 16-ի «Վարդանուշ Արամի Մամիկոնյանին խնամակալ նշանակելու մասին» համար 628 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էլանորա Վլադիմիրի Մամիկոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: